Պրիգոժինի դեմ գործը կարճվել է

Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նկատմամբ գործը կարճելու մասին։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ քրեական գործի քննության ընթացքում իրավապահները պարզել են, որ «հունիսի 24-ին դրա մասնակիցները դադարեցրել են հանցագործությանն ուղղված հանցագործության կատարումը», ինչի կապակցությամբ «հունիսի 27-ին քննչական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճելու մասին»։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պրիգոժինը «մեկնի Բելառուս», իսկ նրա դեմ քրեական գործը կդադարեցվի։
27 Հունիս, 2023 17:34
592