Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում երկու նախագիծ է՝ Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելն ու Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելը: 

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասաց, որ նախատեսում են՝ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող և այնուհետև հումանիտար, առողջապահական, նաև ռազմական նպատակներով պետությանը հանձնվող ապրանքների շղթայում չձևավորվեն հարկային պարտավորություններ։ 

Երկրորդ նախաձեռնությամբ բանկերը և վարկային կազմակերպությունները կկարողանան առանց հարկային հետևանքներ կրելու, ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։

2843