Բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները՝ դիվանագիտական լուծումները գտնել, ավարտված համարել:  Այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում:

Նրա խոսքով՝ պրակտիկան ցույց տվեց, որ այս տրամաբանության մեջ այն ընդունելի է եղել հայկական կողմի համար, անընդունելի է Ադրբեջանի համար: «Ադրբեջանն այսօր Արցախի կապիտուլյացիայից բացի՝ այլ բանի  համաձայն չէ: Որեւէ դիվանագիտական լուծման մասին խոսելն անիմաստ է այս փուլում: Հետագայում կասեմ՝ երբ է դա հնարավոր»,-  տեղեկանում ենք վարչապետի լայվից: 

Վարչապետի խոսքով՝ այսօր եւ ողջ ընթացքում շատ բարձր է գնահատում Հայաստանի եւ Ռուսաստանի գործակցությունը, զգում է այդ փոխգործակցությունը, կա մշտական հաղորդակցություն: «Մենք հնարավորինս ամենաբարձր եւ արդյունավետ փոխգործակցել եւ փոխգործակցում ենք՝ լուծում գտնելու համար: Ռուսաստանն արել է եւ, վստահ եմ, կանի առավելագույնը»,- կարծում է Նիկոլ Փաշինյանը: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Ադրբեջանը երկու անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին, 18-ին ձեռքբերված  հումանիտար հրադադարը: Ադրբեջանը թիրախավորում է լրագրողներին, խաղաղ բնակչությանը, մշակութային կառույցներն անթույլատրելի զինատեսակներով: 

 

624