Ժորա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի պատանիների չեմպիոն
Հայաստանի ծանրորդ Ժորա Գրիգորյանն առաջին ոսկե մեդալը նվաճեց մեր թիմի համար Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Մեր 61 կգ քաշային մարզիկը 17 տարեկանների մրցաշարում երկամարտում ցույց տվեց 244 կգ արդյունք և գրավեց 1-ին տեղը: Նա ոսկե մեդալ նվաճեց նաև հրում վարժությունում (135 կգ), իսկ ահա պոկում վարժությունում (109 կգ) նա գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի:
Նույն քաշային կարգում հանդես եկած մեր մյուս ծանրորդը՝ Սամվել Մարտիրոսյանը, երկամարտի 234 կգ արդյունքով գրավեց 4-րդ հորիզոնականը:
Նշենք, որ Հայաստանի ծանրորդ Կառլեն Դավթյանն (49 կգ) իր քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Հուլիսի 5-ին մերոնցից մրցասպարեզ կմտնեն 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 40 կգ քաշային Յուղաբեր Ամրոյանը:
05 Հուլիս, 2023 00:14
2325
ՀՀ-ում մեկնարկում է տարածաշրջանի համար բացառիկ մի ծրագիր՝ «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
02 Հուլիս, 2024 17:10
Մահացել է հայկական ԽՍՀ վաստակավոր մարզիչ Ժորա Մկրտչյանը
24 Մարտ, 2024 20:44
Ծանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն
12 Օգոստոս, 2022 20:42
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
25 Սեպտեմբեր, 2026 15:12
Բարձր ենք գնահատում Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսության զարգացումը. Մհեր Գրիգորյան
24 Սեպտեմբեր, 2026 22:37
Մհեր Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են հայ-բրիտանական երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23 Սեպտեմբեր, 2026 15:19