Ալժիրում ընթացող Համաարաբական խաղերում ռուս մարզիկները հայտավորվել են որպես սիրիացիներ։ Դա անելու համար նրանցից ոմանք փոխել են իրենց անուններն ու ծննդյան ամսաթիվը։

Սիրիայի դրոշի ներքո զանգվածային տեղափոխությունը տեղի ունեցել ռուս մարզիկների մասնակցությամբ միանգամից մի քանի մարզաձևերում։ Այսպիսով, նիզականետ Կարինա Պոլուդկինան, քաղաքացիության հետ մեկտեղ, փոխել է իր անունը Կարինա Պոլուդի, լողորդուհի Անաստասիա Սորոկինան դարձել է սիրիացի Էնաս Սորկինե, իսկ հեծանվորդուհի Դարիա Մալկովան' Դարի Մալկո և փոխել է ծննդյան տարեթիվը՝ 2000 թվականի փոխարեն՝ 2001 թ.։

Եվս երկու մարզուհի (մարմնամարզուհի Ալեքսանդրա Մաքսիմովան և ձյուդոիստ Միլանա Մուգուն) փոխել են իրենց ՌԴ արտոնագրերը սիրիականով:

Ռուսաստանի մարզական ֆեդերացիաների ղեկավարները պնդում են, որ ոչինչ չգիտեն Ալժիրում կայանալիք Համաարաբական խաղերին ռուսաստանցի մարզիկների մասնակցության մասին։ Սպորտի պատասխանատուները կարծում են, որ մարզիկները մասնակցության հայտ են ներկայացրել իրենց թիկունքում։

Ըստ Baza-ի աղբյուրների, հեծանվավազքի և բադմինթոնի ֆեդերացիաները շատ են զարմացել, երբ մասնակիցների ցուցակում տեսել են «սիրիացի» հեծանվորդ Դարի Մալկոյին (ռուս Դարիա Մալկովա) և բադմինտոնիստ Դաշա Դեդհուլային (ռուս Դարիա Ջեջուլա): Նրանց ոչ ոք պաշտոնապես չի ուղարկել Ալժիր։

Հավանաբար, մարզիկները կարող էին մրցումների գնալ որոշ մասնավոր գործակալների հրավերով՝ շրջանցելով ֆեդերացիաներին։ Դրա համար նրանք կարող են պատժվել։ Ըստ Baza-ի՝ ֆեդերացիաները բացատրություն են սպասում նրանցից եւ արդեն կանչել են «գորգի վրա»։

1014