Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նախագահը շնորհավորել է դեսպան Անն Լույոյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնին այն աջակցության համար, որ Ֆրանսիան ցուցաբերում է մեր երկրին մեզ համար մարտահրավերներով լի այս դժվար ժամանակաշրջանում:

Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում, ի վերջո, իրականություն կդառնա տարածաշրջանում վերջնական և հարատև խաղաղություն հաստատելու մեր պատրաստակամությունն ու ձգտումը»:

Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար: 

«Շնորհակալ ենք, պարոն նախագահ, այս մեծ պատվի համար, որ մեզ արժանացրեցիք՝ գալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ինչպես նշեցիք, Ֆրանսիան իսկապես մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև խաղաղության հաստատմանը, որին Հայաստանը և հայ ժողովուրդն արժանի են: Նախագահ Մակրոնն անձամբ շատ հանձնառու է աջակցել այդ գործընթացին»:

371