SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 հոգի` բժշկական հանդերձանքով, մտել են Միքայելյանի անվան հիվանդանոց, այնտեղ սենյակներից մեկի ապակին կոտրել, որպեսզի գողություն կատարեն:

Սակայն հիվանդանոցի բուժքույրներից մեկը նկատել է նրանց և անմիջապես տեղեկացրել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս շտապել են դեպքի վայր, սակայն բժշկական հանդերձանքով քողարկված անձինք հասցրել են փախչել:

Դեպքի մասին հայտնել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապարտաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

1025