Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք արմատական ընդդիմության կարկառուն ներկայացուցիչների հայրենասիրությանը։ Մեկ դրոշ տնկելով են Ղարաբաղ փրկում, մեկ դրոշ պատռելով են հայրենիք ազատագրում, մեկ լաո արթնացնելով են փողոցներում ներկայացումներ ցուցադրում։

Բայց կարևոր է շեշտել, որ այս ամենին զուգահեռ երբեք չեն մոռանում սեփական հանգստի, շահի ու զվարճանքների մասին։ Երեկ՝ հուլիսի 17-ին, անգամ ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորները արձակուրդում են, դրա համար չեն մասնակցում ԼՂ-ի համար ակցիաներին։

MediaNews-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ լուսանկար, որտեղ արդեն իսկ ընդդիմադիր Արսեն Ջուլֆալակյանը «Մուլտի Վելնես» համալիրի սաունայում թիկնած հայրենափրկիչ ստատուսներ է գրում,  իշխանությանն է քննադատում ու Ղարաբաղ է փրկում։

Ի դեպ, նույն Ջուլֆալակյանը ժամանակին ԱԺ պատգամավոր ընտրվեց իշխանական ՔՊ-ի ցուցակով, սակայն պատերազմից հետո դարձավ հայրենափրկիչ ու սկսեց թիրախավորել իրեն քաղաքական ծնունդ տված Նիկոլ Փաշինյանին։

3220