Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Ֆիզկուլտ ինստիտուտում․ հայտնաբերվել են ինքնաձիգներ
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգներ են հայտնաբերվել։
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու պարեկները ինստիտուտի նկուղային հարկում արկղերի մեջ հայտնաբերել են մի քանի փոշոտված ինքնաձիգ։ Թե ինչ հանգամանքներում են ինքնաձիգները հայտնվել ինստիտուտում՝ պարզվում է։
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
19 Հուլիս, 2023 15:27
1378
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
11 Հուլիս, 2026 18:27
Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան
29 Հունվար, 2026 21:09
Ձերբակալվել են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի ամբիոնի վարիչը, ինչպես նաև 2 անձ (տեսանյութ)
26 Նոյեմբեր, 2025 14:47