Մենք ասում ենք, որ հանրապետությունում լինելու է մինչև 8 պետական բուհ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ընկալում ենք, որ այդ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային բոլոր ստանդարտներին, և կառավարությունը պետք է այդ բուհերի ֆինանսավորման հարյուր տոկոսը իր վրա վերցնելու պարտավորություն ստանձնի»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ 2027 թվականից հետո չի թույլատրվելու հավաստագրման լիցենզավորման պայմաններին չբավարարող բուհերի գոյություն Հայաստանի Հանրապետությունում՝ ոչ մասնավոր, ոչ պետական:

«Այսօր ՀՀ-ում չկա գեթ մի բուհ՝ ոչ հայկական, ոչ արտերկրյա, որը համապատասխանի մեր օրենսդրության և հավաստագրման, արտոնագրման պայմաններին, մենք ասում ենք, որ 2027 թվականից հետո թույլ չենք տալու որևէ նման բուհի գոյություն, որովհետև դա նշանակում է, որ մենք մեր ուսանողներին ըստ էության, չասեմ խաբում ենք, բայց դրան նմանվող ինչ-որ բանով ենք զբաղված»,- ասաց նա և կոչ արեց բոլոր բուհերին տրամադրվել այդ գործընթացին:

«Մենք ոչ մեկին հող չենք տալու Երևանի կենտրոնում, մենք փող ենք տալու ակադեմիական քաղաքում»,- ասաց նա:

 

804