Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներակայացրել է այս տարվա բուհական ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները։

Այսպիսով՝ դիմորդների թիվը այս տարի կազմել է 13.314, որը, նախարարի խոսքով՝ համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ․ «Ընդունվածների ընդհանուր թիվը 9․147 է և դա էլի մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ», - ասաց Անդրեասյանը և նշեց, որ ընդունելությունը իրականացված է 7242-ի չափով և սա շատ ցածր ցուցանիշ է։

«Եվ դա նորություն չէ՝ 45.3%-ն է։ Ընդ որում պետք է շեշտեմ, որ սրա մեջ մտնում է թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերի ցուցանիշները», - հավելեց նա, ընդգծելով, որ մտահոգիչ է Ագրարային ուղղությամբ ընդունելությունը․ «Ագրարային համալսարանում ընդամենը 7% է ընդունելությունը կազմում»։

Վարչապետը արձանագրեց՝ մեր բուհական համակարգը խոր համակարգային ճգնաժամի մեջ է և Կառավարության պարտքն է այդ ճգնաժամը հաղթահարել։

 

 

3187