Հուլիսի 21-ին՝ ժամը 14.30-ից մինչև 16.30-ը, փակ կլինի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի՝ Քոբայրից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

675