Հունաստանը 2,5 միլիոն եվրո կներդնի Ուկրաինային օգնության ընդհանուր փաթեթում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Յորգոս Հերապետիտիսը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռակոնֆերանսի ժամանակ, որը տեղի է ունեցել Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում։
Հերապետիտիսը Բլինքենի հետ քննարկման ժամանակ նշել է, որ Հունաստանը 2,5 միլիոն եվրո կներդնի Ուկրաինային օգնության ընդհանուր փաթեթում և ընդգծել, որ հիմնականում Ալեքսանդրապոլի նավահանգստի միջոցով Հունաստանն ապահովում է դաշնակից ուժերի արագ տեղակայումը ՆԱՏՕ-ի արևելյան թևում։ Նախարարը նաև ասել է, որ Հունաստանը դիվերսիֆիկացնում է էներգիայի մատակարարումները ոչ միայն իր, այլ նաև իր անմիջական հարևանությամբ գտնվող երկրների համար, հատկապես LNG տերմինալների, ինչպես նաև էլեկտրական միացումների կառուցման միջոցով։