Հուլիսի 21-ին՝ ժամը 13։28-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Կ․, ծնված 1967 թ․)․ վարորդը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։16-ին։ Այրվել են ավտոմեքենայի սրահը և բեռնախցիկը։

1141