ՀՀ ԱԺ Եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար  Վաղարշակ Հակոբյանը մասնակցել է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում  միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին և իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում հուլիսի 21-ին մասնակցեցի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների առանձնահատկություններին, երկու երկրների միջև գիտակրթական համագործակցությանը, այդ թվում՝ միջտարածաշրջանային միջբուհական փոխգործակցությանը:

Նիստի ավարտին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ստորագրեց Կոտայքի մարզի և Ռուսաստանի Իրկուտսկի երկրամասի միջև միջպետական համագործակցության հուշագիրը, այդ թվում նաև Արմավիր համայնքապետ Դավիթ Խուդաթյանը Արմավիրի և Իրկուտսկ քաղաքների միջեւ ևս ստորագրեց փոխգործակցության հուշագիրը։

Նիստի շրջանակում օրակարգային հանդիպում ունեցանք Իրկուտսկ երկրամասի ղեկավար Իգոր Կոբզեվի և Իրկուտսկի հայ համայնքի հետ:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի 2024 թվականին Հայաստանում` Դիլիջան քաղաքում»:

664