Ընդհանրապես, Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Կարծում եմ՝ քաղաքացիների խմբերը, անհատները իրավունք և հնարավորություն ունեն կարծիքներ, տեսակետներ արտահայտելու։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ միջազգային մամուլի հրապարակումների միջոցով տեղեկանա իրերի կոնկրետ դրության մասին, տեղեկանա Արդարադատության միջազգային դատարանի որոշման մասին և այդ որոշման չկատարման մասին, և այդ որոշման էությունը տարակերպ մեկնաբանություններով նենգափոխելու փորձերին, որ գնահատական տա դրան, որովհետև շատ կարևոր եմ համարում բանակցային գործընթացը, շատ կարևոր եմ համարում նաև, որ այդ անելիքները նաև Լեռնային Ղարաբաղը դուրս չտեսնի իրենից, չնայած հասկանալով նաև, որ ԼՂ-ի հնարավորությունները հասկանալիորեն համեմատելի չեն Ռուսաստանի կամ Հայաստանի հնարավորությունների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում դնել՝ նշանակում է մեր պետությունը դատապարտել չգոյության, ես սրանում համոզված եմ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում շուտով։