
Այն ժամանակ նախախորհրդարանը փորձ էր կատարել ավտոերթով գնալ Ստեփանակերտ, էնտեղ քաղաքական ակցիա անցկացնել, բայց իրենց ճանապարհը Լաչինի միջանցքում փակվել էր։ Եվ այնտեղ տհաճ միջադեպեր էին տեղի ունեցել, և մեծ քննարկում կար, Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ԱԺ պատգամավոր էր։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը։
«Ես այցելել էի Ստեփանակերտ, այդ խնդրի շրջանն էր և շատ մեծ քննադատություն կար իմ հասցեին, թե ինչի եմ ես այցելել ԼՂ և շփվել այնտեղի իշխանությունների հետ, որոնք Հայաստանից թույլ չեն տվել ցուցարարները կամ ընդդիմության ներկայացուցիչները մուտք գործեն ԼՂ, այնտեղ բռնության գործադրման դեպքեր էին եղել։ Եվ այդ քննադատության ալիքը այնպիսին էր, որ ես ստիպված եղա ինչ-որ ձևով արձագանքել, և լրագրողը ինձ հարցրել է՝ բա էդ ո՞նց ա լինում, մարդիկ ուզում են գնալ Ղարաբաղ, ճանապարհը փակվում ա, բա Հայաստան չի՞։
Իմ արձագանքը եղել է այն, որ Ղարաբաղը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը և ԼՂ-ն նույնը չեն, այդ համատեքստում, որովհետև տարբեր օրենքներ կան, կամ տարբեր իրավակարգավորումներ կան։ Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը 29․800 քմ կմ է, և Ղարաբաղը էդ 29․800 քմ կմ-ի մեջ չի մտնում»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ինչ նկատի ուներ վարչապետը, երբ նշել էր, որ Արցախը Հայաստան է, բայց Հայաստանի Հանրապետություն չէ (տեսանյութ)