
ԼՂ դատախազությունը տեղեկացնում է, որ 2023թ. հուլիսի 24-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արայիկ Մարդիի Օհանջանյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ:
Հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու նպատակով վերջիններս ստիպված դադարեցրել են աշխատանքը: Եվս մեկ նմանատիպ միջադեպ գրանցվել է ավելի վաղ՝ հուլիսի 15-ին: Ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը: Նշված երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն: