Հուլիսի 26-ին Ոստիկանության զորքերի և Կապանի բաժնի ծառայողները համատեղ շրջիկ ծառայություն իրականացնելիս ժամը 00.20-ին Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 2 խմ փայտանյութ:

27-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Ճակատեն բնակավայրի անտառային հատվածից ապօրինի հատել է ծառեր: «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

539