Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված շարժական գույքը նվիրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի գործադիր տնօրենի և ֆեդերացիայի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրատվության պայմանագրերի կնքումը, դրանց հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրերից բխող ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի և ֆեդերացիայի միջոցների հաշվին։