Սոչիի լողափերը փակ են, լողալն արգելված է ծովում փոթորկի և Մագրի-Վեսելոյե հատվածում տորնադոյի վտանգի պատճառով մինչև հուլիսի 29-ի օրվա վերջը։ Այս մասին հաղորդվում է Սոչիի վարչակազմի առողջարանների, զբոսաշրջության և սպառողական ոլորտի վարչության «Տելեգրամ» ալիքը:

«Հուլիսի 28-ի գիշերվա երկրորդ կեսից մինչև հուլիսի 29-ի օրվա ավարտը Մագրի-Վեսելոյե հատվածում ծովում տորնադոյի առաջացման վտանգ կա, ծովում ալեկոծությունը 4-5 բալ է, լողափերի տարածքները փակ են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքային բոլոր ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Փրկարարները Սոչիի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել ջրի մոտ հանգստանալուց, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։

1253