Օգնի՛ր կանգնել ԼՂ-ի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը հանդես է եկել կոչով ու խնդրանքով
![](https://araratnews.am/admin/images/1690532453.jpg)
«Ես ուզում եմ բոլորից մի լավություն խնդրել. եթե մեր բարեկամությունը երբևէ ինչ-որ բան է նշանակել, կամ ես կարողացել եմ ինչ-որ բանով օգնել ձեզ, ապա խնդրում եմ մի պահ մտածեք նաև ԼՂ-ի անմեղ ժողովրդի մասին, ովքեր գտնվում են սովի և ոչնչացման եզրին»:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գլենդելի նախկին հայ քաղաքապետ Արտաշես Քասախյանը՝ նշելով, որ օգնություն կլինի, եթե իր ծանոթ մարդիկ գրեն կամ զանգահարեն Կոնգրեսի՝ իրենց տարածքի ներկայացուցիչներին:
«Օգնիր ինձ կանգնել Արցախի կողքին. Գլենդելի նախկին քաղաքապետը դիմում է ժողովրդին. աշխարհի ամենամեծ նվերը կլինի, եթե դուք միանաք ինձ՝ բարձրացնելու իրազեկությունը և պահանջեք, որ մեր ԱՄՆ կառավարությունն իր խոսքերի հետևում քայլեր ձեռնարկի՝ օգնելու արցախահայությանը»,- գրել է նա։
28 Հուլիս, 2023 16:20
550