
Մոտ մեկ ամիս է շարունակվում է այս ահարկու պատերազմը.
իրականում՝ ՄԵՐ Հայրենական պատերազմը։
Շատ, թե քիչ մարտեր եղան, հենց մեր դիրքերում` քիչ, բայց նաև զոհեր ու վիրավորներ ունեցանք, կորուստներ ու ձեռքբերումներ։
Սակայն այսօր ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍԱՎ ԿԱՐԻՆԻ ԽՐԱՄԱՏ։
ՄԵՐ ՀԱՐՈՒԹԸ, ՄԵՐ բազկի զորեղ զարկը, մեր ոգու զարմը, մեր հոգեեղբայրը, մեր գաղափարակից ու գաղափարակիր հարազատ եղբայրը, ասուհետ նաև մեր ցավն ու մրմուռը, բայց նաև հպարտությունն ու մեր նոր ուժը, մեր գաղափարի ու մեր ոգու նոր ճախրանքի զորեղ թևն ու թափը, մեր Հայոց աշխարհի նոր վերածննդի համահեղինակն ու Նոր Հայաստանի ճարտարապետողը, Հայոց նոր արևածագի առաջին ճառագայթը, մեր լուսավոր Հարութը ոստնեց դեպի անմահություն։ ՓԱ՛ՌՔ ՄԵՐ ՀԱՐՈՒԹ, մեր ․․․
Մեր Խոնարհումը, մեծարումը, ակնածանքը, հպարտությունը, հույս ու հավատը, մեր ու Հայաստանի ապագայի, դեպի նոր Հայաստան ուղենիշ դարձող և մայրուղու վերածվող կածանի առաջամարտիկը ու Հայոց նորօրյա արժանապատվության վերածննդի րահվիրան, ՄԵՐ ՀԱՐՈՒԹԸ տրվեց ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ երթին, ու գնաց ճախրելու և ճախրեցնելու, և ամպհովանի լինելու մեր բոլոր առաջամարտիկներին։
Մոտ երկու տասնամյակ ես վայելեցինք իր կերպարը, իր տեսակը, իր մեծությունը, վեհությունն ու խորությունը, և վստահ էինք, որ այդ վայելքը մինչ մեզ կյանքի մայրամուտ ուղեկցելու է մեզ։ Ավաղ, ավաղ․․․Հարութը միգուցե և ամենահանճարեղ պարողը չէր, միգուցե և ամենահանճարեղ զինվորը չէր, բայց վստահ նա ամենահանճարեղ նվիրումի մարմնացումն էր։ Ամենանվիրյալը իր հարազատներին, իր ընկերներին, իր ազգային արժեհամակարգին ու իր ազգային արժանապատվությանն ու իհարկե ամենահանճարեղն էր Հայրենիքին իր նվիրումի մեջ։ Հպարտ ենք, զորեղ ենք, անպարտ ենք Քո տեսակով։ Փա՛ռք Քո տեսակին, փա՛ռք Քո վեհութանն ու Քո ճախրանքին, ու Քո ընտրած Անմահության երթին։
ՀՊԱՐՏ ԵՆՔ․․․
Հ.Գ.
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 23֊ին ժամը 17:00-ից։ Ք. Աբովյանի Սարալանջի քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող մեծ սգո սրահում։
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍԱՎ ԿԱՐԻՆԻ ԽՐԱՄԱՏ Մոտ մեկ ամիս է շարունակվում է այս ահարկու պատերազմը. իրականում՝ ՄԵՐ Հայրենական...
Опубликовано KARIN - ԿԱՐԻՆ Четверг, 22 октября 2020 г.