Ռուսաստանաբնակ հայ շոումեն Միխայիլ Գալուստյանը հարցազրույցի ժամանակ խոսել է երկքաղաքացիության և հայ լինելու մասին։ Հաղորդավարի հարցին՝ ինչու է նա ստացել Հայաստանի քաղաքացիություն, եթե իր ողջ գործունեությունը Ռուսաստանում է հումորիստը նշեց, որ չի պատրաստվում հեռանալ ՌԴ–ից։

«Երկքաղաքացիություն ստանալով՝ ես չեմ փոխել հայացքներս։ Ես մտածում եմ ռուսերենով, իմ մայրենի լեզուն ռուսերենն է, իմ գլխում ռուսերեն մտքեր են, բայց իմ երակներում հայի արդյուն է և ինձ հայ եմ զգում և ի՞նչն է ինձ խոչընդոտում ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե օրենքով դա թույլատրվում է։ Ես կարծում եմ, որ շատ հայեր են ցանկանում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Շառլ Ազնավուրը լինելով Ֆրանսիայի քաղաքացի՝ շատ մեծ հասակում է ստացել ՀՀ քաղաքացիություն, բայց չեմ հավատում, որ նա ցանկացել է գալ Հայաստան և շարունակել գործունեությունը»,– նշեց Միխայիլ Գալուստյանը։ 

Tert.am

 

1990