ՃՏՊ՝ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին․ 3 անձ հոսպիտալացվել է
Հուլիսի 30-ին, ժամը 18։54-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա (վարորդներ՝ Վ․ Բ․, ծնված 1971 թ. և Ռ․ Մ․, ծնված 1969 թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Հ․ Հ․-ն (ծնված 2005 թ.), Հ․ (ծնված 2001 թ.) և Հ․ (ծնված 1995 թ.) Մ․-ները հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
31 Հուլիս, 2023 02:41
764
Սյունիքում բախվել են «BMW»-ն և բեռնատարը. կա տուժած
29 Հունվար, 2025 18:31
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
29 Հունվար, 2025 11:24
Սյունիքի Ձորաստան գյուղում խոտածածկ տարածքի հրդեհը մարելու համար մեկնել է 6 մարտական հաշվարկ
20 Հունվար, 2025 17:11
Մեկ օրում գրանցվել է 13 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
01 Նոյեմբեր, 2023 18:42
Ապարանում լրագրողներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել
20 Մարտ, 2022 14:26
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
13 Հուլիս, 2021 20:55