Երևանում տղամարդը մտել է Խուդյակովի 69/1 հասցեում գործող «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար։ Գրում է shamshyan.com-ը։

«Հուլիսի 31-ին` ժամը 05։20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժինը տագնապի ազդանշան է ստացել, որ ժամը 04։50-ի սահմաններում անհայտ անձը մուտք է գործել «Ֆասթ» բանկի մասնաճյուղ, սպառնացել, որ իր մոտ նռնակ կա և պահանջել է գումար, այլապես կպայթեցնի»,–գրում է կայքը։

Կայքը նշում է, որ կարճ ժամանակ անց տղամարդը դուրս է եկել բանկից և դիմել փախուստի։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անհայտ անձի ինքնութունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

1211