ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ասուլիսում խոսելով Unistream համակարգի սպասարկման մասին, որից վերջերս մի շարք բանկեր հրաժարվել են, ասաց, որ ՀՀ-ում կան բանկեր, որոնք քիչ չեն և աշխատում են համակարգի հետ ռուբլով և դրամով՝ ոչ արտարժույթով․ «Եվ այդտեղ ոչ միայն բանկերն են, այլ նաև  այլ վճարահաշվարկային ծառայություններ մատուցողներ, այսինքն՝ այդ տեսանկյունից  մեր քաղաքացիներն այսօր ծառայություններ կարողանում են ստանալ»,- ասաց նա և նշեց, որ այդ իմաստով շարունակականության խնդիր այս պահին չեն տեսնում։

Հարցին, թե քանի բանկ է աշխատում Unistream համակարգի հետ, Նուրբեկյանը մոտավոր թիվ ասաց՝ վեց բանկ։ Նա հավելեց, որ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններ ասելով նկատի ուներ Telcell (խմբ․ Idram) և այլն։

Գեղամ Ադյան

1341