
Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ և ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տոպրակով, ինչ տալիս էին հինգ տարի առաջ: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչդեռ այս դահլիճում քննարկում էինք, որ մենք չգիտեմ ինչ հաստատությունից տոպրակները արգելում ենք, որևէ մեկը ունի՞ այդ հարցի պարզաբանումը, ինչու է այդպես»,- ասաց նա:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց, որ համայնքները, որքան հնարավոր է, վերահսկողություն իրականացրեցին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: «Մենք հիմա նախագիծ ունենք, որով ըստ էության պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու և միանգամյա պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելու և կարծում եմ՝ այդ որոշմամբ կկարողանան տոպրակների խնդիրը լուծել»,- ասաց նա, իսկ վարչապետը նշեց, որ պետք է հետևողական լինեն:
Մանրամասները՝ տեսանյութում: