«Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումը, որ մի շարք երկրներում ճանաչվել է ահաբեկչական, հայտնել է իր առաջնորդ Աբու Ալ-Հուսեյն Ալ-Հուսեյնի Ալ-Քուրայշիի մահվան մասին: Նա ԻՊ-ն ղեկավարել է 2022 թվականի նոյեմբերից։

Տելեգրամյան ալիքում հրապարակվել է ձայնագրություն, որում ասվում է, որ խմբավորման նոր առաջնորդ է նշանակվել Աբու Հաֆս Ալ-Հաշիմի Ալ-Քուրայշին:

Թե երբ է կատարվել ձայնագրությունը՝ հայտնի չէ։ Դրանում ԻՊ ներկայացուցիչը պնդում է, որ Քուրայշին սպանվել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում մեկ այլ խմբավորման ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ։

607