Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի 2-րդ փուլն ավարտվել է: Վերջինիս մասնակցել են մրցույթի 1-ին փուլը հաղթահարած Կարեն Դուրգարյանը և Լիլիթ Պետրոսյանը: 

 

Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Կարեն Դուրգարյանը: Այդ մասին լուրը 1Lurer.am-ին հաստատեցին ԿԳՄՍՆ-ից՝ տեղեկացնելով, որ հարցազրույցի փուլը 2 թեկնածուն էլ հաղթահարել էին, բայց քվեարկության արդյունքում որոշվել է, որ հաղթող պետք է ճանաչվի Կարեն Դուրգարյանը, քանի որ նա ստացել էր 80 միավոր, իսկ Լիլիթ Պետրոսյանը՝ 59: Հրամանագրումը տեղի կունենա 3 աշխատանքային օրվա ընթացքում:   

 

Հիշեցնենք՝ Օպերայի տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել 6 թեկնածու՝ թատրոնի ներկայիս տնօրենի ԺՊ Կարեն Դուրգարյանը, «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանը և երաժիշտ Հակոբ Գասպարյանը:

1559