
Զիմբաբվեի նախագահը հանրահավաքի ժամանակ իր հազարավոր կողմնակիցներին հորդորել է «կայծակնային հաղթանակ» տանել այս ամիս կայանալիք համապետական ընտրություններում՝ հայտարարելով, որ «ոչ ոք իրենց չի խանգարի կառավարել այս երկիրը», գրում է apnews.com-ը:
Նախագահ Էմերսոն Մնանգագվան նաև ասել է, որ մարդիկ, որոնք կքվեարկեն իր իշխող «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն՝ Հայրենասիրական ճակատ» (ZANS-PF) կուսակցության օգտին, որը 43 տարի իշխանության ղեկին է, «կհայտնվեն դրախտում»:
80-ամյա Մնանգվագվան, որը հարավաֆրիկյան երկրում իշխանությունը ստանձնել է 2017 թվականին հեղաշրջման արդյունքում, նաև զգուշացրել է իր կողմնակիցներին օգոստոսի 23-ի քվեարկության ժամանակ բռնություն կիրառելու: Այս խնդրանքը հնչել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցության համակիրը սպանվել է իբր իշխող կուսակցության ակտիվիստների ձեռքով։