Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուի Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն։

«Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Օկամպոն՝ ավելացնելով #StopArmenianGenocide2023 հեշթեգը և նշելով նաև հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանին:

Օկամպոն սոցցանցում նաև տեսանյութ է հրապարակել ու կարծիք է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է այն մարդը, որը կարող է փոխել իրավիճակը, ստիպել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

609