Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Դիմումներն ընդունվում են ս. թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 10:00-17:00-ը (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից):

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ  էլեկտրոնային (www.monte.am  կայքում),
2. Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ),
3. Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,
4. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),
5. 10-րդ դասարան ընդունվելու համար 9-ամյա՝ հիմնական կրթության վկայականը,
6. Ծննդյան վկայականը (անձնագիրը) և պատճենը,
7. ՀԾՀ (սոցքարտ) քարտը և պատճենը,
8. 3 x 4 չափի 4 լուսանկար,
9. Ծնողի անձնագրի և սոցքարտի պատճենները: 

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով: 

Վարժարանի սաների համար սահմանվելու է կրթաթոշակ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության և քննությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ 

+374 (60) 71-30-00, 
+374 (60) 71-30-03, 
+374 (60) 71-30-01, 
+374 (99) 04-26-22, 
+374 (91) 99-95-30

հեռախոսահամարների միջոցով կամ այցելելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (ք. Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1)»,- նշված է հայտարարության մեջ:

427