Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն պայմանագիրը: Ցույցերը, Լոս Անջելեսի քաղխորհրդի կողմից ճնշումներն ու այս ընկերության գործունեությունը դատապարող միասնական աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին: Ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնում է լրագրող Վրույր Թադևոսյանը:

« Թուրքիան զրկվեց այս ափին իրենց աջակցող PR կառույցից, որը լուրջ աշխատանք էր տանում մեդիայի և քաղաքական գործիչների հետ կապի, Թուրքիայի իմջի բարձրացման և PR-ի այլ ոլորտներում: որոշ իրավաբանական և լոբիստական կառույցներ արդեն հրաժարվել են նաև ադրբեջանից, աշխատանքները շարունակվում են»:

 

🛑 Ամերիկյան Մերկուրի հանրային ռազմավարության խոշորագույն ընկերությունը խզել է Թուրքիայի հետ $1 մլն պայմանագիրը:...

Опубликовано Vruir Tadevosian Пятница, 23 октября 2020 г.
831