Երևանում հանդիպել են Կլաարը, Վիկտորինը, Ռիտերը
Հայաստանում ԵՄ առաքելությունը X-ի (նախկին «Թվիթեր») միկրոբլոգում տեղեկացրել է, որ ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Երևանում:
Նրանք մտքեր և տեղեկություններ են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և տարածաշրջանում խաղաղ գործընթացին աջակցելու Եվրամիության ջանքերի վերաբերյալ։
18 Օգոստոս, 2023 18:20
406