Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988 թ. ծնված Ն.Մ.-ի` անհետ կորչելու մասին:
ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 22-ին` ժամը 08:30-ի սահմաններում, վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում՝ ողջ ու առողջ վիճակում։
22 Օգոստոս, 2023 14:58
1117