«Նուսրաթ ալ-Իսլամ» խմբավորումը պատերազմի կոչ է արել Մալիական բանակի և Վագներ ՄՌԿ-ի դեմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտնել է Արաբական Աֆրիկայի տելեգրամյան ալիքը։

«Նուսրաթ ալ-Իսլամ վա-լ-Մուսլիմին» «Ալ-Քաիդա»-ի (Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություն) մասնաճյուղը, Սահելում կոչ արեց «մոբիլիզացիա և ջիհադ» ընդդեմ Մալիի բանակի և «Վագներ» խմբավորման:

Համապատասխան ծավալուն հայտարարությունը հրապարակել է Ազ-Զալակա հիմնադրամը, որը կազմակերպության լրատվական բաժինն է։

«Նուսրաթ ալ-Իսլամը» Մալիի ղեկավարին և Մալիի բանակի հրամանատար, գնդապետ Ասիմի Գոյտային «Վագներ» ՄՌԿ-ի մարտիկներին անվանել է «բանդա» և կոչ է արել իր կողմնակիցներին պատերազմել նրանց դեմ։

«Նուսրաթ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորումը բազմաթիվ հետևորդներ ունի Սահելի տարբեր շրջաններում: Նրա բջիջները լայնորեն տարածված են Մալիում և Բուրկինա Ֆասոյում և վերջերս սկսել են ներթափանցել հարևան Նիգեր:

703