Միշուստինը կժամանի Հայաստան
Օգոստոսի 24-25-ը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
Հանդիպումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում։
«Կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միջոցառումն անցկացվելու է ԵԱՏՄ-ում ՌԴ նախագահության հովանու ներքո։ Միության նախորդ նիստը տեղի է ունեցել հունիսին Սոչիում։
23 Օգոստոս, 2023 19:48
2886