Իրանը պաշտոնապես դարձավ BRICS-ի լիիրավ անդամ. Այս մասին BRICS-ի 15-րդ գագաթնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ռամապոզան։

Իսլամական Հանրապետությունից բացի կազմակերպության կազմում են Արգենտինան, Եգիպտոսը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան: Այս 6 երկրների անդամակցությունը կսկսվի 2024 թվականի հունվարի 1-ից։

BRICS-ը միջպետական կազմակերպություն է, 5 պետությունների միություն՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա։ Այն ստեղծվել է 2006 թվականին՝ նպատակ ունենալով ամրապնդել մասնակիցների միջև տնտեսական համագործակցությունը և մեծացնել նրանց ազդեցությունը համաշխարհային ասպարեզում։ Ներկայումս BRICS-ը զարգացող երկրները ներկայացնող ամենաազդեցիկ միջազգային միավորումներից է։

521