Մոսկվայի որոշ օդանավակայաններ փակ են եղել
«Դոմոդեդովոն» և «Վնուկովոն» ժամանակավորապես չեն ընդունել և չեն ուղարկել թռիչքներ։ Այս մասին հայտնել են ՌԴ ավիացիոն ծառայություններում։
«Վնուկովոն» և «Դոմոդեդովոն» ժամանակավորապես փակ են ինքնաթիռներ ընդունելու և ուղարկելու համար»,- ասել է աղբյուրը։ Ինչպես հայտնում է Flightradar-ը, ինքնաթիռները թռչել են Մոսկվայի շրջանի հարավ-արևմուտք և հարավ-արևելք: Շերեմետևոն աշխատել է նորմալ ռեժիմով։
Ավելի ուշ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտարարեցին «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում, ինչպես նաև «Ժուկովսկի»-ում աշխատանքները վերսկսելու մասին։
28 Օգոստոս, 2023 15:13
524