Օգոստոսի 26-ի կեսօրին իջևանցի մի կին հաղորդում է տվել ոստիկանության Իջևանի բաժնում: Նա հայտնել է, որ ժամը 8:40-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել ու մտել են իր վարձակալած բնակարանը և ննջասենյակի ներքնակի միջից գողացել պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված մեկ միլիոն դրամը:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Շուտով հաջողվում է պարզել, որ 37-ամյա կնոջ խոսքերը, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: Իջևանի բաժնի և Տավուշի մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում կինը հրավիրվել է բաժին, և համոզիչ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել, որ ինքն է ընտանիքի անդամներից գողացել գումարը, որի մի մասով բուքմեյքերային կայքերում կատարել է խաղադրույք, մնացածն էլ ծախսել է անձնական կարիքների համար:

Կինը ձերբակալվել և տեղափոխվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են:

908