Յոհաննեսբուրգի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել

Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 73 մարդ է զոհվել, ևս 52-ը վիրավորվել է։ Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:
Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրդեհի պատճառները դեռևս անհայտ են, սակայն հրդեհը սկսվել է մոմի կամ գազի այրիչի բռնկման պատճառով:
31 Օգոստոս, 2023 19:47
512