Թել Ավիվում բախումների հետևանքով առնվազն 114 մարդ է վիրավորվել
Շաբաթ առավոտյան Թել Ավիվի հարավային շրջաններում անկարգություններ են սկսվել էրիթրեացիների մասնակցությամբ: Բախումներն սկսվել են Էրիթրեայի կառավարության հակառակորդների բողոքի ակցիայով այդ պետության դեսպանատան մոտ, որտեղ տեղի է ունեցել դիվանագիտական առաքելության կազմակերպած տոնական միջոցառումը:
The Times of Israel թերթի տվյալով՝ վիրավորվել է առնվազն 114 մարդ, 11 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել: Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածների թվում 27 իրավապահ կա։
Նախնական տվյալով՝ ձերբակալվել է 10 օրինախախտ, որոնք հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա և քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։
02 Սեպտեմբեր, 2023 22:55
875
Դուբայից Թել Ավիվ չվերթն իրականացնող ինքնաթիռը առևանգման մասին ազդանշան է ուղարկել․ կա վարկած
30 Սեպտեմբեր, 2026 10:54
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
23 Սեպտեմբեր, 2026 19:28
Դեսպան Աֆյանը և Ամիտ Թելանգը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր
05 Օգոստոս, 2026 22:06