Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին ամբողջությամբ կհիմնանորոգվի: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

 

***

Զեկուցվեց նաև, որ ընթացիկ տարում մայրաքաղաքում կկառուցվի շուրջ 60 թեքահարթակ:

 

***

Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի:

 

***

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար «Հրազդան» մարզադաշտին կից՝ ավելի քան 15500 քմ տարածքում, նոր շենք կկառուցվի։

376