ԱՀ ԳԳԱ հիմնադրամը հորդորում է հաց թխող բոլոր ընկերություններին ցուցաբերել բարձր պատասխանատվություն `այն է պահպանել մեկ հացի համար նախատեսված կշիռը ,որը պետք է կազմի 400 գրամ,ինչպես նաև ԳԳԱ հիմնադրամ ներկայացնել օրվա ընթացքում հավաքված հացի կտրոնները ,որպեսզի այդ կտրոնների քանակը հաշվի առնելով հնարավոր լինի կազմակերպել հաջորդ օրվա ալյուրի մատակարարումը տվյալ ընկերությանը։

Այս մասին հայտնում են ԱՀ ԳԳԱ հիմնադրամից:

Սեպտեմբերի 5_ին ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ստուգումների արդյունքում, վերոնշյալ նորմերը չպահպանելու համար, մասնավորապես, նախատեսված քանակով կտրոններ հիմնադրամ չներկայացնելու պատճառով, արդեն իսկ կասեցվել է Հեքիմյան 6ա հասցեում գործող Գրանտ Բրեադ ՍՊԸ հացի արտադրության համար նախատեսված ալյուրի մատակարարումը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք ցուցաբերել ,բարձր պատասխանատվություն և իրենց աշխատանքը կատարեն բարեխղճորեն`այս ծանր ժամանակահատվածում բնակչության համար չստեղծելով լրացուցիչ խնդիրներ,դրանով իսկ ավելորդ հերթերի գոյացումից խուսափելու և ձեր ընկերության անխափան աշխատանքը ապահովելու համար,քանի ,որ ալյուրը մատակարարվելու է միայն ու միայն հաց արտադրող այն ընկերություններին,որոնք կպահպանեն հացի նախատեսված քաշն ու բավարար քանակի կտրոններ կներկայացնեն հիմնադրամ ։

Հիշեցնենք նաև ,որ դիտարկումները շարունակվում են։

1370