Տարիներ շարունակ Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 11, 9, 7, 5, 3 շենքերի կոյուղագծի խնդիրը համարվել է անլուծելի և մինչ վերջերս լուծում չի տրվել այդ հարցին, սակայն ի ուրախություն բոլորիս, ուզում ենք տեղեկացնել, որ տրվել է կոյուղատար համակարգի վերանորոգման աշխատանքների մեկնարկը, գրված է Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։

«Լայնածավալ աշխատանքների շնորհիվ այլևս մեր բնակիչները չեն ծանրաբեռնվի այդ խնդրով։ Հատկանշական է նաև այն, որ 2023 թվականի բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքը որոշակիորեն խոչընդոտում է մեր համայնքի բնակիչների հարմարավետությանը, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը ժամանակավոր անհարմարություններ պատճառելու համար»։

735