Դալմայի այգիներում` առվակի մեջ, հայտնաբերվել է դի
Սեպտեմբերի 8-ին, ժամը 11։47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դալմայի այգիներում` առվակի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:
08 Սեպտեմբեր, 2023 17:41
589