
Ուկրաինայում ընթացող մարտերի ընթացքում կես միլիոն մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Իռլանդիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Քլեր Դալին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ։
Պատգամավորը չհամաձայնեց գլխավոր քարտուղարի այն խոսքերին, թե Ուկրաինան տարածքներ է նվաճում։ Դալին ասել է, որ Կիևը կորցնում է հողերը՝ մոբիլիզացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց, մինչդեռ ուկրաինական կողմը կորցրել է 500 հազար մարդ։ Եվրախորհրդարանականը չի նշել, թե որն է այս տվյալների աղբյուրը։
Մեկնաբանելով պատգամավորի խոսքերը՝ Ստոլտենբերգը նշել է, որ «ոչ ոք երբեք չի ասել, որ դա հեշտ կլինի»։ Բացի այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումն ի սկզբանե նախատեսված է եղել «արյունոտ և բարդ»:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը հայտարարել էր, որ Ուկրաինան պատահաբար հաստատել է հակամարտության սկզբից ի վեր 400 հազար զինծառայողի կորստի տվյալները, գրում է RT-ն։