Ժիրայր Սեֆիլյանը կանչվել է ԱԱԾ
Սեպտեմբերի 11-ին Ժիրայր Սեֆիլյանը որպես վկա հարցաքննության է ծանուցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից հայտնում են՝ հարցաքննության առիթը եղել է Ժ. Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ առկա են լուրեր Հայաստանում վագներականների գտնվելու և ազգային անվտանգության համար սպառնալիք լինելու մասին։
11 Սեպտեմբեր, 2023 18:42
569