Արցախին ռուսական Կարմիր խաչի միջոցով տրամադրված օգնությունը կենսական նշանակության ապրանքներ են
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»։
12 Սեպտեմբեր, 2023 14:21
897
«Կարմիր խաչ»-ը հանդիպել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
27 Դեկտեմբեր, 2023 15:35
Արցախից 8 բուժառու է տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ
16 Սեպտեմբեր, 2023 15:53
Ֆրանսիան ԼՂ-ում ԿԽՄԿ մարդասիրական գործունեությանը հավելյալ 3 մլն եվրո կհատկացնի
16 Օգոստոս, 2023 15:35
Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորումը
01 Մայիս, 2026 16:40
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԿԽՄԿ փոխնախագահի հետ
26 Փետրվար, 2026 10:03
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ պատվիրակության համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր
05 Փետրվար, 2026 17:55